News.am-ը գրում է․ «Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ եւ Կարմրակուճ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։ Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։ Հունան Թադեւոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ Ֆիզուլի ուղղություններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը