Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել է 10 մարմին՝ 5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Երեկոյան տվյալները կթարմացվեն, քանի որոնողական աշխատանքները նշված հատվածներում շարունակվում են։ 3 ջոկատ աշխատում է»,-մանրամասնեց նա։
Հունան Թադևոսյանը հիշեցրեց, որ ստեղծվել է նաև օպերատիվ շտաբ, որի տվյալների հիման վրա կատարվում են հասցեական որոնողական աշխատանքներ։
«Օպերատիվ շտաբին տեղեկություններ են տրամադրում նաև ծնողները։ Տեղեկությունները հավաքագրվում են, քարտեզագրում է կատարվում»,-ասաց նա։
Հունան Թադևոսյանը հիշեցրեց, որ մինչ օրս, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը