Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 11-ից կգործի «Վստահության հեռախոս»:
Համակարգին առնչվող խնդիրներով քաղաքացիները կարող են զանգահարել (010) 36-77-25 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ն:
Այս նոր ծառայությունը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկները և դիտողությունները նախարարության աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև՝ օպերատիվ կերպով և մասնագիտորեն արձագանքել նրանց բարձրացրած խնդիրներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը