Սահմանադրական դատարանի նախկին նախագահի այժմ արդեն նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Ե՛վ Գրիգոր Մուրադյանը, և՛ Հրայր Ղուկասյանը հայցով պահանջում են վերացնել Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականների պաշտոններից ազատելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 22-ի կարգադրությունները, վերականգնել իրենց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում և պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Հայցադիմումները դատարանը ստացել է դեկտեմբերի 24-ին: Գրիգոր Մուրադյանի հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, իսկ Հրայր Ղուկասյանի հայցը՝ դատավոր Անի Հարությունյանին: Դատական նիստերի օր դեռևս նշանակված չէ:
Հիշեցնենք, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է սույն թվականի հոկտեմբերի 12-ի աշխատակարգային նիստում: Դրանից հետո ՍԴ-ում եղան ազատումներ ու նոր նշանակումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը