30 12 2020

Բռնապետիկը չունի ո՛չ ազգային, ո՛չ մարդկային որևէ արժեք, սկզբունքներ, հավատ. Ավետիք Իշխանյան

Բռնապետիկը չունի ո՛չ ազգային, ո՛չ մարդկային որևէ արժեք, սկզբունքներ, հավատ. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բռնապետիկը չունի ո՛չ ազգային, ո՛չ մարդկային որևէ արժեք, սկզբունքներ, հավատ

ԱՆՏԵՂԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունը զավթած բռնապետիկին համեմատում են հայոց և համաշխարհային պատմության մեջ բացասական համարում ունեցող տարբեր գործիչների հետ։ Ինքս նրան նմանացրել եմ հայոց պատմության մեջ դավաճան համարվող Մերուժան Արծրունու և Վեստ Սարգսի հետ։ Այլոք բռնապետիկին համեմատում են Նիկոլաե Չաուշեսկուի հետ։ Այսօր լսեցի, որ բռնապետիկին, որպես Ադրբեջանի շահերի սպասարկու, համեմատում են ԼՂԻՄԻ Մարզկոմի քարտուղար Բորիս Կևորկովի հետ։

Վերոնշյալ գործիչների նկատմամբ բացարձակապես չունենալով համակրանքի որևէ նշույլ անգամ՝ համենայն դեպս նշեմ․

Մերուժան Արծրունին դեմ լինելով քրիստոնեությանը՝ համոզված էր, որ հայոց փրկությունը այդ հավատքից հրաժարվելն էր, պարսկական բանակով արշավեց Հայաստանի վրա՝ մտածելով, թե փրկում է հայրենիքը։ Նույնը Վեստ Սարգիսը, ով մտածում էր, թե հայոց փրկությունը Բյուզանդիայի կազմի մեջ մտնելն է։ Կևորկովը, լինելով ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտուղարը, ուղղակի կախված լինելով ադրբեջանական կումկուսից, թերևս արել է առավելագույնը, որ Արցախի հայ բնակչությունը չարտագաղթի։ Նրա ջանքերի շնորհիվ է, որ Ստեփանակերտի մատույցներում տեղադրվեց Սարգիս Բաղդասարյանի հեղինակած, մեր հպարտության խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։ Ինչ վերաբերում է Նիկոլաե Չաուշեսկուին, ապա՝ այո, նա դասական իմաստով բռնապետ էր, բայց և ուղնուծուծով ռումինացի և երբեք չէր հանդուրժի ռումինական պետական շահերի անտեսումն ու ռումինական հողերի հանձնումը։

Այնպես որ, բռնապետիկին պատիվ է բերում վերոնշյալ համեմատությունները։ Բռնապետիկը չունի ո՛չ ազգային, ո՛չ մարդկային որևէ արժեքներ, սկզբունքներ, հավատ։ Նա հանձնել է հայրենիքը միայն անձնական շահերից ելնելով և իշխանությունը պահելու համար պատրաստ է հանձնել ողջ Հայաստանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ