30 12 2020

Ո՞նց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում. Էլիբեգովա

Ո՞նց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Նիկոլը ասում է, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել է՝ պատասխանեք։

  1. Ո՞նց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են ու ադրբեջանցիները կարողանում են քաղաք մտնել ու դուրս գալ խաղաղապահների օգնությամբ, բայց Շուշին հանձնվեց:
  2.  Ո՞նց ստացվեց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում է:
  3. Ո՞նց ստացվեց, որ մեր շրջանների հանձնման ժամանակացույցը հստակ նշված է, իսկ գերիների վերադարձինը՝ ոչ։

  4. Ո՞նց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում:
  5. Ո՞նց ստացվեց, որ պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց մենք տենց էլ չտեսանք հաշվետվություն, ուր է նյութական ու ֆինանսական օգնությունը մասնավորների կողմից ուղարկված։

  6. Եվ ամենակարևորը՝ ո՞նց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։

Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ