29 12 2020

Տեսնո՞ւմ եք էս շքեղ առանձնատունը, «Շիշ բռնողի» հայրն է սարքել, թոշակառուների հաշվին․ Աննա Մկրտչյան



 

Դեկտեմբերի 9-ին Հայրենիքի փրկության շարժման երթն անցավ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրական եռահարկ տան մոտով։ Այնտեղ կանգ առան երթի մասնակիցները։ Իրավաբան Աննա Մկրտչյանը դիմելով երթի մասնակիցներին, ասաց․ «Տեսնում եք, չէ՞, գեղեցիկ առանձնատունը, «Շիշ բռնողն» էր ասում՝ բետոնով սարքած։ «Շիշ բռնողի» հոր՝ 90-ականներին երկիրը թալանածի առանձնատունն է։ Երբ հայ ժողովուրդը ցուրտ ու մութ տարիներին, 90-ականներին ապրում էր Արցախի ազատամարտը հաղթելու հույսով, թուրքին ծնկի բերելու հույսով, «Շիշ բռնողի» հայրը հարստանում էր ու այսպես եռահարկ առանձնատուն էր կառուցում։ Իսկ գիտե՞ք ինչպես էր կառուցում, մեր կենսաթոշակառուների հաշվին, կենսաթոշակառուների, որ այդպես էլ չիմացան, թե իրենց կենսաթոշակն ինչքան է, որովհետև պետք է անպայման կաշառք տային, որը պետք է լավություն ձևակերպվեր, որ «Շիշ բռնողի» հայրը իրենց մի քանի կոպեկ շպրտեր։ Այ սրա համար է «Շիշ բռնողը» հիմա մեծ-մեծ խոսում։ Երեկ ԱԺ ամբիոնից դեռ հոխորտում էր ու հանձնարարություն էր տալիս իրենց ոստիկանապետին, որ ցուցարարների հետ ավելի կոպիտ վարվեն, հաշվեհարդարի կոչ էր էր անում։

Էդ խաժամուժով որ եկեք Արցախ ծախեցիք, դուք ամեն ինչի էլ ընդունակ եք։ Դու՝ «Շիշ բռնող», եղբայրդ, որ կառավարությունում է ու լափում է Փաշինյանի տված լափը՝ պարգևավճարների տեսքով, որ հայրենիք ծախելու համար ամեն ինչի ընդունակ եղաք, դուք եկել ու հոխորտում եք հայրենիք ունեցողների վրա»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին խորհրդարանում ելույթում ասել էր․ «Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել և չեն ուղարկել դիրքեր»:

Այնուհետև մամուլը հրապարակեց, թե ինչպես է Հայկ Սարգսյանի հայրը եռահարկ տուն սարքել, իսկ եղբայրը՝ ազատվել բանակից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ