29 12 2020

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։ Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ