Դա հերթական տեխնոլոգիաներից մեկն է, որը կիրառվում է տարանջատելու, եկեղեցու դերն իջեցնելու համար, բայց այն չի ստացվի, որովհետև դրանք մաշված, հոգնած տեխնոլոգիաներ են: Ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ բռնության կոչերին:
«Ցանկացած ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կավարտվեն ճակատագրական, ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս դա անել: Թող չմոռանան, որ խաչը սրի էլ է վերածվում»:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին, նախկին ոստիկանապետն ասաց. «Պետք է գործել օրենքի սահմաններում և հասկանալ, որ սա այն խաղաղ ընդվզում է, որն իրավունք ունի և պարտավոր է տեղի ունենալ: Մենք ունենք հազարավոր զոհեր, ունենք մի քանի տասնյակ վիրավորներ, կորուստներ ունենք, եթե չլինեին ընդվզումներ, սա կլիներ անհասկանալի, իսկ որ կան դրանք, հասկանալի է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը