Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցաում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերի, սպառնալի կոչերին ի պատասխան: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ:
Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը և որևիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս եկեղեցին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը