26 12 2020

Պետք է թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում․ Տիգրան Աբրահամյան

Պետք է թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնից ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծանր ապրումներ են անընդհատ թերթել զոհված տղաների անունները։ Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան։

Պատերազմից հետո տարբեր խողովակներով անընդհատ փնտրում եմ իմ հետ առնչած բոլոր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետային զինծառայողներին՝ զգուշորեն փորձելով ճշտել՝ շարքո՞ւմ են, վիրավո՞ր․․․

Մեզ հավաքվել է պետք, սթափվել․ որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում։ Պետք է պինդ կանգնել հողին և տեր կանգնել երկրին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ