Մարդկանց մի որակ կա, որը վախկոտ է, այդ վախկոտ տեսակը Նիկոլ Փաշինյանն է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր Գայանե Խոստեղյանը:
«Նա վախենում է հաղթանակած, ճիշտ ճանապարհով գնացած, հողերն ազատագրած մեր տղամարդկանցից: Նա չի կարողանում հանդուրժել, որ կան մարդիկ, ովքեր ուժեղ են: Նա իր այս քայլով ուզում է լռեցնել, որպեսզի մյուս զոհվածների ծնողները ուշքի չգան: Նա չի ընդունում Եռաբլուրը, մեր հերոսներին, նա այսօր մեր դեմ քայլեր անելով ցույց է տալիս զոհվածների ծնողներին, որ եթե իրենք էլ գլուխ բարձրացնեն, նույն ճակատագրին կարժանանա: Նա չի սիրում հաղթած մարդկանց, նա սիրում է իր նման վախկոտներին, որոնց կարող է իշխել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը