Մենք Եռաբլուրում նստած էինք, որտեղ շատ խմած տղամարդիկ կային, նաև կանայք ու իրար ցույց էին տալիս տիկին Մարգարիտային: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր Գայանե Խոստեղյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ այդ օրը թիրախավորել էին «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանին. «Մեկը մյուսին ցույց էր տալիս, թե հենա Մարգոն: Հետո Մարգարիտայի հետևից այդ կինը մոտեցավ ու սկսեց խոսել, թե դուք ի՞նչ սևազգեստ մայրեր: Իրենք հրահրում էին, երևում էր, որ եկել են դրա համար: Պատրաստված եկել էին, որ հատուկ պետք է հենց Մարգարիտային խփեին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը