Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտան փակելու փորձ անող մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին։
Նշենք, որ բերման ենթարկվեց նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Հայրենիք կուսակցությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել․
«Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետևանք են։ «Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը