Մեր քաղաքացիները լարված են, քանի որ անորոշություն է տիրում։ Մարդիկ չգիտեն՝ հետագայում իրենց ինչ է սպասվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ Սյունիքում երեք ճանապարհային ուղղություն կա, որոնք խնդրահարույց են։ Խոսքը Կապան- Գորիս, Կապան- Ճակատեն և Կապան-Ագարակ ուղղությունների մասին է։ Ըստ քաղաքապետի՝ առաջին երկուսի պարագայում ճանապարհները գործում են, իսկ Կապան- Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։
«Մենք ստիպված ենք օգտագործել այլընտրանքային ճանապարհը, որը անմխիթար վիճակում է գտնվում, նորոգման կարիք ունի»,- նշեց Փարսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը