25 12 2020

Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ․ ակցիա ընդդեմ Աննա Հակոբյանի

Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ․ ակցիա ընդդեմ Աննա Հակոբյանի

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: 

Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:

Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր)  ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: 
Արցախի չծախված  լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ իրեն զանգել են Երևանից' «առաջարկով, որ որպես լուսանկարիչ նկարեմ այս պղծությունը։ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ»։

 

Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի կողմից Արցախում ամանորյա միջոցառման կազմակերպելու դեմ բողոքի ակցիային ժամ առ ժամ նոր արցախցիներ են միանում։ Արցախի ԱԺ մամուլի ու հանրային կապերի բաժնի նախկին ղեկավար Լիլիթ Ասրյանը ևս միացել է ակցիային։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Աննա Հակոբյան, դու Արցախ գալու ու որևէ նախաձեռնությամբ հանդես գալու ոչ մի իրավունք չունես։ Մի՛ արա այդ անմիտ ու անիմաստ #ՔԱՅԼԸ:

#Թարմացում՝
#Բանակը տուժեց քո ներկայությունից։
Արցախի #դրախտային_ու_պատմական վայրերը՝ նույնպես։
#Երեխաներից հեռու, որքան կարող ես շա՜տ հեռու»։

 

Արցախցի Իրինա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարց է ուղղել Հակոնյանին.

«Տուք ղարաբաղցուն լյավ չք գիդում։

Ժողովուրդ ծեր սաղ ծանոթների կտեղեկացնիք վեշմին հավաք, վեշմին յոլկա, տանը նստին`
Աբուռին!!!
Այր ու կին որոշել են ծաղրել բոլորիս։
Եռաբլուրը սրբապղծեցին հիմա էլ անցնում են Արցախի հայկական մասում մնացած երեխաների առանց այն էլ ոչ ամանորյա օրը պղծելուն (ամսի 26-27ին)։

Եթե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունես այստեղ աննա  հակոբյան
Կարո՞ղ է պատահական գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմությ ան հրավիրես `երեխաների համար կազմակերպվող տոնակատարության պատռվակի տակ
Բոյկոտել է պետք այս ամենը։

Տեղ գյուղից այս կողմ ոտդ անգամ չփորձես դնել
Եթե եռաբլրում հաջողվեց մանկլավիկներով շրջապատված անել ձեր սեւ առաջադրանքը, ապա այստեղ չեք հաջողի»։»։

Լիլիթ Ավանեսյանն իր հերթին գրել է․ «Ժողովուրդ ժամը 1֊ին վալեքսի հայաթում հվաքվումնք էս հարցին լուծումը տանք։ Խնդրում լոխ կյաք,1 ժամավ ծեր գործերը թողեցիք մի կողմ ու մի մարդու նման հվաքվեցիք։ թորքը տեղ չոնե ԱՐՑԱԽՈՒՄ։ Եթե արժանապատվություն օնիք ու 1 ժամ ժամանակ օնիք,ապա խնդրում հվաքվիք մի մարդու նման։ Մունք չպիտի թույլ տանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ