24 12 2020

Գործող իշխանությունից որևէ քայլ չկա, ոչինչ չեն անում մեր երեխեքին գտնելու համար. անհետ կորածի հարազատ



Մեր պայքարը քաղաքական չէ, մենք պարզապես ուզում ենք հասկանալ, թե ի վերջո ով է զբաղվելու անհետ կորած զինծառայողների հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը:

 Նա տեղեկացրեց, որ ինքն անձամբ Արցախում մասնակցել է որոնողական աշխատանքներին, որևէ պաշտոնական աջակցություն չի տրվել, որևէ պատասխան չկա, թե ինչ է արվելու:

Նշենք, որ մի շարք քաղաքացիներ, այդ թվում նաև անհետ կորած զինծառայողների հարազատներ փակել են Բաղրամյան պողոտան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ