«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած այսօրվա միջոցառումներն ավարտվեցին, սակայն Հանրպետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է, վրանները տեղադրված են:
Նշենք, որ վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, որպեսզի շրջափակեն շենքը և թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամները մուտք գործել շենք՝ փորձելով տապալել կառավարության այսօրվա նիստը:
Ժամը տասից մի քանի ժամով շրջափակվեց կառավարության բոլոր մուտքերը, չնայած կառավարության նիստը կայացավ: Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ճեղքելով հավաքված քաղաքացիներին դուրս եկավ կառավարությունից: Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել եւ նիստը կայացավ: Փոխարենը վարչապետի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գալիս ցուցարարները փակել էին ճանապարհը: Ոստիկանների օգնությամբ ճանապարհն ազատվեց եւ շարասյունը դուրս եկավ:
Ցուցարարերը վանկարկում էին «նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»: Քաղաքացիները ձվեր նետեցին և Փաշինյանի ավտոշարասյան և կառավարության շենքի ուղղությամբ:
Ավելի ուշ քաղաքացիները երթ են կազմակերպել դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջել են գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը