22 12 2020

Նախարարություններում 2 ժամը մեկ ներկա–բացակա են անում՝ ստուգելու՝ աշխատակիցները չե՞ն մասնակցում ցույցերին. Yerkir.am

Նախարարություններում 2 ժամը մեկ ներկա–բացակա են անում՝ ստուգելու՝ աշխատակիցները չե՞ն մասնակցում ցույցերին. Yerkir.am

Yerkir.am–ի տեղեկություններով՝ նախարարություններում 2 ժամը մեկ բաժիններում ստուգայցեր են իրականացում և ներկա–բացակա անում։

Գերատեսչություններում վախենում են, որ աշխատակիցներն այսօր՝ ժամը 12-ից մեկնարկած՝ Հայրենիքի փրկության շարժման հայտարարած գործադուլի շրջանակներում կարող են դուրս գալ նախարարություններից և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին։

Նման «անախորժություններից» խուսափելու համար գերատեսչությունների աշխատակազմերը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակներում, 2 ժամը մեկ ներկա–բացակա են անում՝ բացատրելով, թե ստուգում են՝ աշխատակիցները սենյակներում որքան մոտ են նստած։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կազմակերպված, այսպես կոչված, «սգո երթին» (հետագան ցույց տվեց, որ ամենևին էլ սգո երթ չէր, այլ Փաշինյանի «աջակիցների» հավաք) մասնակցություն ապահովելու համար նախարարություններին հրահանգված էր աշխատակիցներին պարտադրել ներկա լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ