Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը 250 ռուս խաղաղապահների տեղակայման համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումների շահագործման հանձնելու աշխատանքները:
Բլոկ-մոդուլային քաղաքը բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք պահելու սենյակ եւ ինժեներական սարքավորումներ է ներառում:
Բլոկ-մոդուլային քաղաքը կյանքի եւ կենցաղի հարմարավետ պայմաններ կստեղծի անձնակազմի համար:
ԲՄՔ-ները լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) եւ կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):
Բացի այդ, այսպիսի ԲՄՔ-ները նախատեսված են +35-ից -45 աստիճան ջերմաստիճանի համար, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք տարբեր կլիմայական գոտիներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը