20 12 2020

Փաշինյանը ոստիկանական 1500 հոգանոց զորք է ուղարկում Սյունիք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը ոստիկանական 1500 հոգանոց զորք է ուղարկում Սյունիք․ Արսեն Բաբայան

 

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Դավաճան ստահակը հենց հիմա ոստիկանության շուրջ 1500 հոգուց կազմված զորքին վահաններով և ռետինե մահակներով զինում է, որ այս գիշեր ուղարկի Սյունիք:

Տականքը թուրքի պես նախ Եռաբլուրը գրավեց, իսկ այսօր պատրաստվում է գրավել Սյունիքը:

Հիշիր, վիժվածք, ես ունեմ ծով համբերություն և այն երբեք չի սպառվելու, իսկ դու մի օր չես ունենալու զորք ու թիկնազոր...»։

Նշենք, որ սյունեցիները պատրաստվում են երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին Սյունիք այցելող Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ արգելել։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ