20 12 2020

Առավոտյան ավտոշարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու Փաշինյանի մուտքը. Գորիսի քաղաքապետ

Առավոտյան ավտոշարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու Փաշինյանի մուտքը. Գորիսի քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գրումէ․

«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ