Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ստեմ, այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի ստել են: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ իրեն լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր դեմ: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունը մտածված տարավ այսպիսի կորստի: «Չորս ամիս առաջ հնարավոր է դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը ․․․ բոլորը ձախողել են»,- ասաց նա և նշեց, որ սպասվող խնդիրների մասին դեռևս 7 ամիս առաջ տեղեկացրել է, սակայն ոչ մի քայլ չի կատարվել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը