19 12 2020

Պատերազմը կարող էինք հաղթել, կարող էր պատերազմ չլիներ․ Վազգեն Մանուկյան



Ես համարում եմ այս պատերազմը տարօրինակ, բայց շատերն ասում են ծախված պատերազմ։  Այս պատերազմը կարող էր և չլինել։ Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ելույթում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն` ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր պետք, որ բոլոր բանակցությունները տապալեր, բոլոր դաշնակիցներին կորցներ, գրգռեր դիմացինին։ Պատերազմը, որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչև պատերազմը պետք էր անել այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին ու չարվեցին»,– ասաց նա։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ