19 12 2020

Այսօր ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հիշատակի հանրահավաք երթ

Այսօր ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հիշատակի հանրահավաք երթ

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հրավիրում է Հիշատակի հանրահավաք երթի, ժամը 15:00-ին Ազատության հրապարակ: Երթը կընթանա դեպի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, պատերազմում ընկածների, մեր բոլոր հերոսների: Միացի՛ր քո ժողովրդին:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ