18 12 2020

Շուշիում ականի պայթյունից ռուս սպա է մահացել

Շուշիում ականի պայթյունից ռուս սպա է մահացել

Շուշիի մոտակայքում ռուս սպա է մահացել՝ ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ մահացած զինծառայողը Միջազգային հակաականային կենտրոնի ականզերծման խմբի աշխատակից էր:

«Ականի պայթյունից ծանր վիրավորվել է ռուս զինծառայող, նրան տրամադրվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից »,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի օգնություն ու հնարավոր աջակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ