Արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կենտրոնական հավաքակայանի մոտ: Նրանք նշում են, որ չեն ցանկանում՝ իրենց երեխաներին կրկին Արցախ տանեն։
«Մենք չենք ասում՝ չենք տալիս զինվորին, համաձայն չենք զինվորը գնա և ծառայի, բայց զինվորի համար պայմաններ այսօր ապահովվա՞ծ են: Զինվորի համար այսօր անվտանգություն ապահովված չէ, ինչպե՞ս կարող են տանել զինվորին փայտով. բացատրեք՝ մենք հասկանանք, ուղղակի: Մեր անվտանգությունն ապահովեք, խնդրեմ, զինվորը պատրաստ է. իմ զինվորը կոնկրետ եկել է Ռուսաստանի Դաշնությունից: Մենք ՌԴ քաղաքացի ենք, մենք չենք հրաժարվել, եկել ենք, սիրով անցել ծառայության, հիմա էլ պատրաստ ենք յուրաքանչյուր կռվի ժամանակ գնալու»,- լրագրողների հետ զրույցում նշեց զինծառայողներից մեկի մայրը, ում որդին արդեն 10 ամիս ծառայության մեջ է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը