17 12 2020

Խաղաղապահները ՊԲ-ին են փոխանցել Հին Թաղեր-Խծաբերդ տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

Խաղաղապահները ՊԲ-ին են փոխանցել Հին Թաղեր-Խծաբերդ տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

 

Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել,նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնում է Արցախի ՊԲ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ