17 12 2020

Աշխատանքից ազատման դիմում է գրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը․168.am

Աշխատանքից ազատման դիմում է գրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը․168.am

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, պատերազմի ժամանակ ոստիկանության կամավորական գումարտակի Լաչինի հրամանատար, ոստիկանության գնդապետ Մհեր Անտոնյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Գնդապետ Մհեր Անտոնյանը շուրջ 25 տարի ծառայում է ոստիկանությունում`շարքայինից հասնելով մինչեւ ներկայումս զբաղեցրած պաշտոնը եւ գնդապետի ուսադիրների:

Ենթադրվում է, որ վերջինիս հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ