Առ այսօր ոչ կապ ունենք, ոչ տեղյակ ենք, թե որտեղ է ու չգիտենք՝ ի՞նչ է կատարվել: Պաշտպանության նախարարության մոտ ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածներից մեկի մայրը:
«Վերջին անգամ խոսել է կնոջ հետ, ասել է՝ գնում ենք հանձնարարություն կատարելու, էլ չենք կարող հետդ խոսել, հետո: Մենք փորձել ենք կապ հաստատել, զանգերը գնացել է, բայց չի պատասխանել:
Արդեն 55 օր է, մենք անընդհատ դիմում ենք տարբեր ատյանների, բարձրաստիճան պաշտոնյաների, խնդրում ենք, որ ինչ-որ բան անեն: Ամեն անգամ մեզ երկու օր են ասում, մենք հանդիպեցինք անգամ գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, ու ինքը գեներալ լինելով ժողովրդի հարցերին չի կարողանում պատասխանել, ինքն էնպիսի մեծ սխալ է կատարել, որ ամեն անգամ շրջանցում է, որ մեր հարցերին չպատասխանի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը