Վերադարձածներին հանգիստ թողեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորություն է, որ տրված թեմայով գեղարվեստական շարադրության մրցույթ է, ով պարապ է մնացել, մի հուզիչ բան գրում է։
Ընթացքում Ալիեւը պաշտոնապես բառացի կրկնում է, որ ՀՀ վարչապետը պարզապես 0 է՝ ոչ ոք, եւ ստանում է նույն 0 պաշտոնական պատասխան Հայաստանից։ Եթե դա նորմալ է, ու այդ միջավայրում վարչապետը կարող է շարունակել, օրինակ, բանակցությունները (մնացածը չեմ ասում), ուրեմն, զինվորների բառերով՝ «սաղ տոշնի ա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը