11 12 2020

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, 248 կիլոմետր ճանապար, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 4577 պայթուցիկ օբյեկտ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ