11 12 2020

Առավոտից սկսած տասնյակ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում. Բաբայան

Առավոտից սկսած տասնյակ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում. Բաբայան

Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի:

Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ