Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների հետ, իրենց հետ միասին էդ նույն տարածքում են եղել շրջափակման մեջ, երկու օր հետո 22 զինծառայողի հետ կարողացել են փրկվել ու դուրս գալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների մեղադրանքներին, որ ինքը մարտի ժամանակ թողել է ջոկատը:
«Հանկարծակի ենք թշնամու հետ մարտի բռնվել, ով հասցրել է, փրկվել է, ով չէ՝ կամ գերի է ընկել, կամ փախել է, որովհետև շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսվել: Թշնամու կողմից հրապարակված տեսանյուտթերից գիտենք, որ գերիներ կան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը