10 12 2020

250 հազար դրամ՝ տները կորցրած արցախցիներին



Հայաստանի կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է այն անձանց, որոնք Արցախում պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի ավերածությունների հետևանքով կորցրած տներից, կա նաև մարդկանց մի փոքր հատված, որոնք ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից: Քանի որ իրենք այդ մասով շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու: Այսինքն, այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են շահառու»,- ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ