Հրադադարի հաստատումից հետո Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։ Այս մասին հայտնում է «Զինուժ մեդիա»-ն։
Դեկտեմբերի 6-ից 8-ը դեպի Ջաբրաիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի (Ղարղաբազար), Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու (Սարատակ), Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը