09 12 2020

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՀՀ Արմավիրի մարզից

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՀՀ Արմավիրի մարզից

«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 14-ից արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՀՀ Արմավիրի մարզից, հայտնում է РИА Новости-ն:

Տեղեկության համաձայն՝ արտադրանքի մեջ գտել են «պեպինո» խճանկարային վիրուսը: Pepino mosaic virus համարվում է բանջարեղենային առավել վտանգավոր հիվանդություններից մեկը:

2019 թվականին Հայաստանը Ռուսաստան լոլիկի մատակարարման ծավալով զբաղեցրել 8-րդ տեղը՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Մարոկկոյից, Բելառուսից, Ուզբեկստանից և Իրանից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ