«Ըստ որոշ հաշվարկների, զոհվածների թիվը հասնում է շուրջ 5 հազարի, վիրավորների թիվը՝ շուրջ 10 հազարի։ Դարձրյալ ըստ հաշվարկների՝ փոխհատուցման ընդհանուր գումարը 100 մլրդ դրամի։ Հրադադարից անցել է 22 օր։ Ե՞րբ են փոխհատուցումները ստանալու շահառուները և որտեղի՞ց այդ գումարները։ Կա՞ն այդ գումարները հիմա՝ հատուցելու համար և ո՞րն է աղբյուրը»,-Yerevan.Today-ի հարցին պատասխանել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Ընդհանուր դեպքերի ճիշտ թիվն այս պահին կարծում եմ, որ որևէ մեկը չգիտի, որովհետև մեր շահառուները նաև հաշմանդամ դարձած զինծառայողներն են, ու նրանք պետք է այդ հաշմանդամության կարգը ձեռք բերեն և դա գործընթաց է, որ առաջիկա շաբաթներին, ամիսներին տեղի է ունենալու: Չգիտենք, թե քանի զինծառայող, քանի վիրավորված զինծառայողներ կստանան հաշմանդամության կարգ: Օրինակ՝ իմ գործընկերը վիրավորվել է բայց արդեն 20 օր հետո՝ երեկ սկսել է գալ աշխատանքի և հաշմանդամության կարգ չի ստան, թեև վիրավորվել էր, որովհետև առողջությունը վերականգնվել է և որևէ փոխհատուցում չի ստանա:
Այդ նույն կերպ գործընթացը պետք է անցնեն, դրա համար չգիտենք, թե որքան ընդհանուր դեպքեր կունենանք, բայց կարող եմ հետևայլն ասել, որ մենք անընդհատ կատարում ենք հաշվարկներ, տարբեր սցենարներ ենք մշակում, որպեսզի հասկանանք, թե մեր գումարներն ինչպես ենք օգտագործելու, որպեսզի բոլորին հասնենք:
Ասեմ, որ այս պահին, եթե մեր կայք էջ մտնեք, կտեսնեք, որ մենք ունենք մի փոքր ավել, քան 36 միլիարդ դրամ, այսինքն ստեղծման օրվանից այսքան գումար ենք հավաքագրել, իհարկե, կատարել ենք նաև ավելի քան 4 միլիարդ դրամի հատուցումներ, բայց միևնույն ժամանակ կտեսնեք, որ մեր նվիրաբերությունների թիվն է աճում: Մենք անընդհատ աշխատում ենք նվիրաբերությունների վրա և կուզեմ այս առիթն օգտագործել և կրկին անգամ կոչով դիմել մեր հայրենակիցներին և խնդրել նրանց՝ կատարել նվիրաբերություններ, ինչպես մեկ անգամյա, այնպես էլ նախընտրելի է ամսական կտրվածքով, որովհետև յուրաքանչյուր լումա ուղղվելու է միայն հատուցումների կատարմանը, որպեսզի մենք կարողանանք բոլորին հասնել, բոլորին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Սա մեր երկրի համար առաջնահերթություն է, որ մենք հասնենք բոլորին և կատարենք հատուցումները, որոնք օրենքով են սահմանված:
2-րդ աղբյուրը՝ հավանաբար շատերդ արդեն իմացել եք, որ կա նախագիծ, որն այս պահին շրաջանռվում է՝ 1000 դրամը շուրջ 3000 դրամով բարձրացնելու նախագիծը: Այն լրացուցիչ աղբյուր կհանդիսանա, որ հիմնադրամի համար, որպեսզի կարողանանք պատշաճ կատարել ամսական վճարումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը