08 12 2020

Իմ պահանջը մեկն է՝ լուծարել և առանձնացնել մշակույթի նախարարությունը. Ռուբեն Հովհաննիսյան



 

Ինչ որ հիմա կատարվում է, նաև մեր մեծ մեղավորությունն է: Մշակութային գործիչների հավաքի ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

«Մենք հիմա ենք պահանջում, 18 թվականին փայլուն պահանջողներ ունեինք, պահանջում էին նախկին նախարարության, կառավարության և այլ մշակութային գործիչների կամ թեկուզ հենց մշակույթի նախարարի հրաժարականը, իսկ ինչ եղավ այսօր, իսկ ինչո՞ւ հիմա չենք պահանջում, ինչո՞ւ ենք սպասում, որ Նիկոլը գնա: Ինչո՞ւ միայն Նիկոլն է, բա մշակույթի նախարարը, այս նոր նախարարը, որ եկել է. այո, մեկին գումարած մեկ երկուս է, մենք դա գիտենք, բայց ո՞ւր է մեր մեկին գումարած մեկը: Պետք է դուրս գանք փողոց, պետք է պահանջենք նախարարության լուծարումը, ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ