03 12 2020

Որքա՞ն կարող են բարի մարդիկ մեզ տեղ տալ, ուզում ենք իմանալ մեր հետագա վիճակի մասին. շուշեցի



Մենք Շուշիում աշխատանք ունեիքն, բնակարան և կարողանում էինք ապրել, որքան կորղ ենք այստեղ մնալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող շուշեցիներից մեկը:

«Ես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում էի աշխատում՝ որպես մոմավաճառ, արդեն, որ մնալու հույս չկար, հոկտեմբերի 27-ին դուրս եկանք:

Հիմա կել եմ իմանալու մեր հետագա վիճակը ոնց է լինելու, մեզ ի՞նչ հնարավորություններ շանսեր ունենք: 

Այսքան ժամանակ բնակվել ենք լրիվ անծանոթ մարդկանց մոտ, մեզ շատ լավ հարազատի պես ընդունել են, առանց վճարի տեղավորել ենք, ոչ մի տեղ չենք դիմել:

Տան համար էլ հիմա իմ տղան այնտեղ է, հետաքրքրվում է, դեռևս բնակարան չկա, ժողովուրդը շատ են, բնակարանները՝ քիչ, պարզ է, որ հնարավոր չէ բոլորին միանգամից տեղավորել: 

Հիմա մեր պահանջն այն է, որ տեղահանվել ենք, ինչքան կարող են բարի մարդիկ մեզ տեղ տան, ինչքան կարող ենք մնալ, այնտեղ երկու բնակարան ենք թողել, փոքր բիզնես ունեինք, որ մեր ընտանիքը ապահովում էր, աշխատանք ունեիքն, ամեն ինչ ունեինք»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ