ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում:
«Եւս մեկ անգամ հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ցանկացած զենք զինամթերք հայտնաբերելիս, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը