«Մենք հստակ կերպով ուրվագծել ենք, թե ինչին պարտվեցինք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում, որի մի հատված հրապարակվել է թեմի ֆեյսբուքյան էջում։
«Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին... որովհետև մեծ իմաստով հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակության»,-մասնավորապես նշում է Սրբազանն իր քարոզում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը