Ամեն օր պետք է այստեղ լինենք, որովհետև մեր տղաների կյանքն է վտանգված: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն:
«Մենք պետք է ամեն ինչ անենք գերիներին և որդեկորույս մայրերին իրենց երեխաների դիերը վերադարձնելու համար, որովհետև հասկացանք, որ կառավարություն չկա, ինչ-որ պոպուլիստ հիմար բաներ են ասում, խեղճ ծնողներին տանում են պաշտպանության նախարարություն, այնտեղից Կարմիր խաչ ու իրենք չեն հասկանում ինչ անեն: Ես ցավում եմ այս կառավարության ու պետության համար, իրենք պղծեցին դրոշը, հիմնը, թող շուտ հեռանան: Իրենք որքան շուտ գնան, մեր փրկությունն է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը