28 11 2020

Հայաստանի արյունատար երակներն են հիմա կտրվում, Սյունիքն է վտանգի տակ․ Գեղամ Մանուկյան



Նիկոլ Փաշինյանի ամեն վայրկյան ավել մնալը վտանգելու է Սյունիքի սահմանը, վտանգելու է այլ սահմանագծեր։ Հայաստանի արյունատար երակներն են հիմա կտրվում, Սյունիքն է վտանգի տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության մտ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Նրանք, ովքեր մտածում են, որ հիմա զինադադար է, խաղաղություն կլինի, պետք է ամենքը գիտակցի՝ ՀՀ-ն դառնում ամբողջությամբ սահմանամերձ։ Ջերմուկ հանգստանալու գնացողները Ամուլսարի հանքի դեմ պայքարողները պետք է հասկանան՝ փրկվեցին Ամուլսարի ենթադրյալ վտանգից, այսօր թշնամու վտանգը ավելի զորեղ է։ Ջերմուկը դառնում է սահհմանամերձ, միայն անգիտակից ղեկավարը կարող էր նման ձևով վարվել երկրի հետ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ