Ստեփանակերտում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ վերականգնվել է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, և կարգավորված են ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։
Խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը