Իմ պահանջն է, որ ՀՀ գլխավոր դատախազը և ՀՔԾ-ն անգործութոյւն չցուցաբերեն և քրեական պատասխանտվության ենթարկեն Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր սահմանադրության 116 հոդվածի չէր կարող հայտարարության միջոցով իրագործվեր, այն բացի հրադադարի կետից մնացած բոլոր կետերը ըստ սահմանդրության պետք է անպայմանորեն անցնեին միջազգային պայմանագրի համար նախատեսված փուլերով։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին ադնամ Կիմ Բալայանը։
Նշենք, որ նա ՀՅԴ անդամ Գեղմա Մանուկյանի և Գարիկ Ավետիսյանի հետ հացադուլ է անում կառավարության մոտ։
«Նիկոլ Փշշինյանը շարունակում է իր դեմագոգիան․ հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չեմ ընտրվել և չեմ կարող նրանց փոխարեն բանակցել, բանակցել չի կարող , իսկ Ղարաբաղը հանձնել կարող է»,- ասաց Բալայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը