24 11 2020

Ավագանու երկու անդամներ լքեցին «Իմ քայլը» խմբակցությունը

Ավագանու երկու անդամներ լքեցին «Իմ քայլը» խմբակցությունը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ իմքայլական Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Իզաբելլա Աբգարյանը, սակայն, կշարունակի ավագանու իր լիազորությունները: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նիստը նախագահում է Հրաչյա Սարգսյանը, քանի որ Հայկ Մարությանը վարակված է կորոնավիրուսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ