23 11 2020

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել, ռուս սպա վիրավորվել

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել, ռուս սպա վիրավորվել

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս խաղաղապահ է վիրավորվել, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել։

«Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքների ընթացքում ական է պայթել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման սպա: Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության ևս չորս աշխատակիցներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ