Ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի անգամ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա, թե չկա: Ոչ մի պատասխան չեն տալիս, չէ որ իրենց աշխատողն ա, իրենք են տարել։ հույս կա որ էդ երեխեքից մեկը ողջ է։ Այս մասին լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներից։
Նրանք հաքավել էին Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց։
«Թող պետական այրերը ասեն՝ ուր են մեր երեխեքը։ 34 հոգի են։ Այստեղ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ասեցին՝ ռադարների տակ են, կապ չկա: Մի քանի օր հետո հասկացանք, որ ոչ մի բան էլ չկա, իրենք ուղղակի գնացել են, ընկել են մսաղացի մեջ: Ամեն օր մեզ ասում են՝ սպասենք երկու օր, ոչ մի պատասխան չունեն»։
Հավաքվածները պահանջում էին բացել դուռը և իրենց պատասխան տալ, սակայն որևէ մեկը չէր արձագանքում:
Ներկաներից մեկը հարվածելով բացեց պատուհանը, ներս մտավ ինչից հետո զորամասից արձագանքեցին և հարազատներից մի քանիսին ներս թողեցին՝ իրենց բողոքը արտահայտելու:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը