08 12 2023

Անկախ ինձնից 33 էի փնտրում... անհետ կորածի հայրը գերիների ցանկում որդու անունը չի գտել

Անկախ ինձնից 33 էի փնտրում... անհետ կորածի հայրը գերիների ցանկում որդու անունը չի գտել

44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում այս անգամ էլ է որդու անունը փնտրել, բայց չի գտել։

«Բոլոր 32 գերիների անուն ազգանուները դողացող սրտով կարդացի, բարով եք վերադառնում մեր թանկ բալեք, ձեր տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33 էի փնտրում, մի հրաշք ել մեր համար արա տեր Աստված»:

Մինչև հիմա անհետ կորած համարվող բազմաթիվ զինծառայողների հարազատներ ևս արձագանքել են գրառմանը՝ նշելով, որ իրանք էլ են սպասում հրաշքի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ